Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Նախընտրական թեժ աժիոտաժի մեջ գտնվող իշխանականներն այս օրերին տագնապալից սպասումներ ունեն ոչ միայն հունիսի 7-ի ընտրություններից, այլև մայիսի 28-29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից։ Գաղտնիք չէ, որ հայ-ռուսական հարաբերություններում, մեղմ ասած, լարված իրավիճակ է, որը տեսանելի դարձավ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան վերջին այցից և ԵՄ գագաթնաժողովից հետո, որը կայացավ Երևանում՝ մայիսի 4-5-ը: Այդ լարվածության արդյունքում Ռուսաստանը կոշտացրեց իր հռետորաբանությունը և հայ գործարարների արտադրանքի նկատմամբ սանկցիաներ սկսեց կիրառել։ Նախորդ շաբաթ էլ ռուսական կողմը Պուտինի շուրթերով օրակարգ բերեց Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության թեման՝ ՀՀ իշխանություններից պահանջելով կողմնորոշվել. կա՛մ մնում եք ԵԱՏՄ-ում՝ հրաժարվելով ԵՄ-ին անդամակցելուց, կա՛մ դուրս եք գալիս, և սկսվում է «փափուկ ապահարզանի» պրոցեսը։ Նա բաց տեքստով հայտարարեց, որ ԵՄ-ին միանալու Հայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում»։ ՌԴ-ն, ըստ նրա, կսատարի այն ամենին, ինչը շահավետ է հայ ժողովրդին։ Նույնիսկ առաջարկեց հանրաքվե անել, որ հայ ժողովուրդը որոշի։ Նաև հիշեցրեց, որ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը նվազել է․ անցած, նախանցած տարիներին շատ ավելին էր, բայց, այնուամենայնիվ, 2025-ին եղել է 7 միլիարդ դոլար. «Եթե հաշվի առնենք, որ երկրի ՀՆԱ-ն 29 միլիարդ է, դա լուրջ մեծություն է, և Հայաստանը նշանակալի առավելություններ է ստանում ԵԱՏՄ շրջանակներում»։ |

«Ինչո՞ւ են փորձում այս ամենը ներկայացնել օրինականության տեսանկյունից, երբ այն օրենքի հետ որևէ աղերս չունի». Վարդուհի Սարգսյան
7006:06
«Երկու օլիգարխները և երկու նախկին նախագահները մի բան չեն հասկանում». Հայկ Մարտիրոսյան
8905:18
«Երբ Իրանի բլոկադայի տեսլականն իր իմաստը կորցնի, TRIPP-ի արժեքը ո՞րն է ԱՄՆ-ի համար». Արա Պողոսյան
11203:12
«Անխուսափելի բախումները հետ են գլորելու Հայաստանի զարգացման անիվը». Սուրեն Սահակյան
17302:12
«Կապիտուլյանտին իրավական և հասարակական պատասխանատվության պիտի ենթարկել». Լևոն Ջավախյան
23001:12
«Պայքարն այժմ տեղափոխվում է ՍԴ». Ավետիք Չալաբյան
18400:42
