«44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3833 է, անունները կարող եք գտնել «Զինապահ» կայքում»․ Ալեն Սիմոնյան
![]() ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է․ «Ուզում եմ անդրադառնալ մի թեմայի, որը բավականին ցավոտ է, բայց կարծում եմ՝ անհրաժեշտ է մի բան ֆիքսել և թույլ չտալ, որ մեր որոշ սրիկա ընդդիմադիրներ անդրադառնան: Ինչո՞ւ եմ ինձ թույլ տալիս ասել սրիկա: Որովհետև խոսքը մեր զոհված տղաների թվի մասին է: Այս սրիկաները նախընտրական շրջանում շատ ավելի ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը: Ասում են՝ 5 հազարից ավելի, 6 հազար, 7 հազար, մինչև 10 հազար։ Այդ թիվը չի համապատասխանում իրականությանը: Այդ թիվը 44-օրյա պատերազմի քրեական գործերով 3833 է, որից 78 անձ քաղաքացիական անձ է և 3755-ը զինվորական: Այս թվի մեջ չկա անհայտ կորածների թիվը, այդ թիվը մոտավորապես 160-ի է հասնում։ Ամենահետաքրքիրը. այսօր ի՞նչ են փորձում անել: Այսօր մեր պատգամավորներից մեկը, որը աշխատանքի չի գալիս, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, առանց ամրագոտին գցելու տեսանյութ է անում և փորձում է լղոզել այս խոսակցությունը և կոչ է անում հրապարակել բոլոր զոհվածների ցուցակը, թիվը և այլն: Ձև անելով, որ, իբր, իրենք ոչ թե 44-օրյան նկատի ունեն, իրենք նկատի ունեն ամբողջ այս ընթացքում զոհերի թիվը։ Այդ թիվը հրապարակված է, անունները հրապարակված են: Այդ անունները կարող եք գտնել «Զինապահ» կայքում: Այնտեղ կան տվյալները, լուսանկարները: Կան բացառություններ, երբ որ ծնողները չեն ցանկացել, որ անուն հրապարակվի, և այնտեղ կան նաև քառօրյա պատերազմի ժամանակ մահացած մեր հայրենակիցների անունները: Այս սրիկայությունը պետք է դադարի: Հերիք է մեր ցավի, մեր զոհերի վրա քաղաքական դիվեդենտներ շահեք: Դուք մահվան սուրհանդակներն եք, մեզ համար դա նորություն չէ։ Եվ Ռոբերտ Քոչարյանը, ընդդիմությունը հիմնական պատճառն են այս պատերազմների: Այսօր մենք խաղաղության մեջ ենք ապրում, խաղաղությունն այլևս եկել է, և փառք մեր նահատակներին, շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր կռվել են, պատերազմել են, զոհվել են, որ այսօր մեր երեխաները խաղաղություն ունենան։ Եվ մեր խոնարհումը այդ բոլոր մարդկանց»: Աղբյուրը` Ալեն Սիմոնյան |

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
170Երեկ, 21:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
292Երեկ, 16:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
273Երեկ, 15:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
287Երեկ, 15:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
191Երեկ, 14:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
294Երեկ, 14:43
