«Մենք մեր ակտիվին չենք հավաքում․ հավաքենք, ԱԱԾ-ն նկարի՝ պրոբլեմ ունենա՞ն»․ Էդմոն Մարուքյան
183
Ուրբաթ, 15 մայիսի, 2026 թ., 12:06
![]() «Ձեր համակիրներին չենք տեսնում քարոզարշավի ժամանակ»,- նախագահական նստավայրի մոտ լրագրողը դիմեց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին։ «Մենք մեր հետևորդներին չենք հրավիրել այստեղ։ Մենք գնացել ու դեռ գնալու ենք մարզեր, Երևանում էլ ենք հանդիպումներ ունենում և հիմնականում, որտեղ մարդ է հավաքվում, որ մեզ հանդիպի, չենք լուսաբանում։ Ինչո՞ւ, որովհետև մարդիկ վախի մթնոլորտի մեջ են»,- նշեց Մարուքյանը և շարունակեց․ «Մենք մեր ակտիվին ոչ մի տեղ չենք հավաքում, հիմա ի՞նչ եք ուզում՝ ակտիվին հավաքենք, ԱԱԾ-ն նկարի այդ մարդկանց ու նրանք պրոբլեմ ունենա՞ն, թե՞ թողենք այդ մարդիկ հանգիստ ընտրությունների օրը գնան ընտրատեղամաս ու 30 վայրկյանանոց իրենց գործն անեն։ Ի՞նչ կարիք կա մարդկանց գցել շառի մեջ»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
