Քաղաքացիներն ընդդիմադիրների հետ շփումից վախենում են. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանում այնպիսի տոտալ վախի մթնոլորտ է հաստատված, որ քաղաքացիները վախենում են անգամ կանգնել, շփվել, զրուցել լայվ ռեժիմով մայրաքաղաքի փողոցներում քարոզարշավ անող ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ: Մեզ պատմեցին, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին տասնյակ քաղաքացիներ թաքուն ժեստերով խնդրում-հասկացնում են, որ լայվն անջատեն, որպեսզի կարողանան անկաշկանդ շփվել: Երբ անջատում են, խոստովանում են, որ վախենում են տեսախցիկների առջև երևալ ու հայտնվել իշխանության պատժիչ մեքենայի գործողությունների թիրախում։ Գաղտնիք չէ, որ արդեն տևական ժամանակ է՝ իշխանություններն իրավապահների միջոցով որս են սկսել ընդդիմադիր ուժերի համակիրների շրջանում, շտաբների մոտ շուրջօրյա հերթապահություն են անում, տեսախցիկներ են տեղադրել մոտակայքում, բացահայտում են ելումուտ անողների ինքնությունը և փորձում ճնշելով, վախեցնելով՝ հետ կանգնեցնել ընդդիմությանն աջակցելու կամ ընտրելու մտքից»: |

«Ինչո՞ւ են որոշել Գազայի բնակիչների արյան մեջ թաթախված ձեռքերով դիպչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին». Հակոբ Բադալյան
10416:30
Իսրայելի կառավարությունն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
11515:05
Արաղչին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին (տեսանյութ)
13813:53
«Իսրայելը կորցնում է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը». #Politico
13513:35
«Երևանի կողմից Մոսկվայի հետ հարաբերությունների խզումը կհանգեցնի ծանր հետևանքների հայերի համար». Մեդվեդև
17613:11
«Արևմուտքը Հայաստանին օգտագործում է Ռուսաստանի դեմ». Մեդվեդև
16612:48
