Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գևորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ իրավապահները Մերձավան գյուղից, որտեղ տեղի էր ունեցել համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը, հեռացրել են Գրիգորյանին սպանելու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին՝ տատին ու պապին, որպեսզի վենդետան կանխեն։ Մերձավանի մեր աղբյուրները հայտնում են, որ գյուղում Օհանյաններ, Ախտոյաններ և Հարությունյաններ գրեթե չեն մնացել։ Մեր զրուցակցի խոսքով՝ ոստիկանությունը հերթապահությունը գյուղում շարունակում է։ Հիշեցնենք, որ Վ․ Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանի բնակիչները ստորագրահավաք էին սկսել՝ Ախտոյանների ընտանիքին գյուղից հեռացնելու պահանջով։ ՔԿ-ն էլ մեղադրյալների հարազատներին, նրանց հետ փոխկապակցված անձանց, մասնավորապես՝ ՔՊ-ական Մհեր Ախտոյանի ընտանիքին հեռացրել էր գյուղից։ Մհեր Ախտոյանն էլ սպանությունից 10 օր առաջ էր հեռացել ՀՀ-ից»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
