Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 14 մայիսի, 2026 թ.

Քուչակի դպրոցի՝ ազատման դիմում գրած տնօրենը «չի ճանաչում» իր դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին

61
Այսօր, 22:48
Քուչակի դպրոցի՝ ազատման դիմում գրած տնօրենը «չի ճանաչում» իր դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին

Աշխատանքից ազատման դիմում գրած՝ Արագածոտնի մարզի 4 դպրոցների տնօրեններից երկուսը՝ Արագածի թիվ 2 միջնակարգ դպրոցի և Քուչակի միջնակարգ դպրոցի տնօրենները, «Նյուզ»-ի հետ զրույցում փորձել են հերքել իրենց դպրոցների ուսուցիչների և աշակերտների մասնակցության փաստը մայիսի 13–ին Ապարանում ՔՊ քարոզարշավին։

«Երկու երեխա են գնացել, ես ու երկու դասղեկները գնացել էինք նրանց դպրոց հետ բերելու, քարոզարշավին մասնակցելու չէինք գնացել»- պնդել է Արագածի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Արման Կարապետյանը։

Քուչակի միջնակարգ դպրոցի տնօրենի ԺՊ Սասուն Աշուղյանն էլ վստահեցրել է, թե միայն դպրոցի մեկ ուսուցիչ է մասնակցել քարոզարշավին, նա էլ նախորդ օրը թույլտվություն էր վերցրել հիվանդանոց գնալու համար։ «Երկու ուսուցիչ էլ այդ ժամին գալիս էին աշխատանքի, պատահական հավաքված մարդկանց են տեսել, մոտեցել։ Մի փոքր ուշացել են աշխատանքից, դրա համար նկատողություն են ստացել»,– ասաց նա՝ վստահեցնելով, որ իրենց դպրոցի աշակերտները Փաշինյանի հետ հանդիպմանը չեն մասնակցել։

«Մինչդեռ մեր նկարահանող խմբին նախօրեին Քուչակի գրականության ուսուցչուհին մատնացույց էր իր հետ եկած դպրոցի ավելի մեծ թվով ուսուցիչների, այդ թվում՝ նկարչության, աշխարհագրության, թվային գրագիտության, ֆրանսերենի, նաեւ պատմել, որ դպրոցի աշակերտներն էլ են իրենց հետ եկել։ Սասուն Աշուղյանը, սակայն, այդ կադրերը դիտելով վստահեցրեց, թե նրանք իր դպրոցի աշակերտները և ուսուցիչները չեն

Փաստորեն, կատարվածի համար վարչապետը մեղավոր է հայտարարում 4 դպրոցների տնօրեններին, չնայած նրան, որ ուսուցիչները վստահեցնում էին, որ մարզպետարանի տրամադրած միկրոավտոբուսով էին հավաքին եկել, ինչը փաստում է այն մասին, որ նրանց մասնակցությունը քարոզարշավին ուսուցչական անձնակազմի կամ տնօրենի որոշումը չէր, այլ կազմակերպված, գուցե նաեւ հրահանգված էր ավելի բարձր օղակների կողմից։

Ինչպե՞ս է ստացվում, որ կրթական հաստատությունում, որտեղ ամեն մի մանրուք համաձայնեցվում է կրթության նախարարության կամ մարզպետարանի հետ, դպրոցի տնօրենը կամ ուսուցիչները ինքնագլուխ որոշում են կայացնում դասերը կրճատել և ուսուցչական ամբողջ կազմով աշակերտների հետ գնալ ՔՊ քարոզարշավին մասնակցելու»,- գրում է աղբյուրը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Քուչակի դպրոցի՝ ազատման դիմում գրած տնօրենը «չի ճանաչում» իր դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին