«Վանո Սիրադեղյանին դու սպանեցիր». Լևոն Զուրաբյան
![]() Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պատասխանել է քարոզարշավ իրականացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ «Շատ լավ է, որ մեր կլիենտը սկսել է արդեն նյարդայնանալ Հայ ազգային կոնգրեսի ուղղությամբ։ Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ հենց, Նիկոլ Փաշինյան, քո գիտելիքների բացակայության պատճառով է, էն, որ դու գիրք չես կարդացել, ընդհանրապես ոչ մի պատկերացում չունես աշխարհաքաղաքական իրողությունների մասին, միջազգային հարաբերությունների, դիվանագիտության, բանակցությունների, ռազմարվեստի մասին, հենց էդ պատճառով մենք ունեցանք այս աղետալի պատերազմները և հայտնվեցինք այսքան ջարդված ու նվաստացած վիճակում։ Բայց սա մի կողմ: Սա ասում է մի մարդ Վանո Սիրադեղյանի մասին, որը բառիս բուն իմաստով, լինելով Հայաստանի վարչապետ, սպանել է Վանո Սիրադեղյանին: Որովհետև ընդամենը պետք էր, որ նա Վանո Սիրադեղյանին վերադարձներ Հայաստան և ազատեր այն բոլոր անարդար մեղադրանքներից և հետապնդումներից, որոնք պետականորեն իրականացվել էին նրա դեմ։ Նա Վանո Սիրադեղյանին ուղարկեց մի մեսիջ՝ ասելով. «Դու, միևնույն է, պետք է նստես, հետո, միգուցե, ամնիստիայով դուրս գաս»։ Դա սպանեց Վանոյին»։ |

«Ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից»». Նիկոլ Փաշինյան
78Երեկ, 20:48
«Անբարո ցինիզմի գագաթնակետն է». Միհրան Հակոբյան
89Երեկ, 20:42
Ռուբիոն և Ուիթքոֆը հեռախոսային ճեպազրույց կանցկացնեն Քոնգրեսի հետ Իրանի վերաբերյալ
179Երեկ, 20:22
«Այս դատավարությունում ձեր կողմից ներկայացված դիրքորոշումներն ինձ համար շատ ավելի կարևոր են»․ դատավորը՝ Վահագն Հովակիմյանին
100Երեկ, 17:42
«Միջազգային իրավունքի դաշտում «ՄԱԿ դիմելը» շատ ավելի բարդ և կոնկրետ ընթացակարգ է»․ Արա Պապյան
104Երեկ, 17:24
«Արժանի է գնահատանքի՝ անկախ նրանից, թե ռազմավարական ինչ հաշվարկներ են նախորդել որոշմանը»․ Արման Բաբաջանյան
117Երեկ, 17:12
