ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
![]() ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 14-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 45 թեկնածուի գրանցումը։ Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ՄԻԱՍՅՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԱԼՅԱՆՍ» ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՑԵՆՏՐԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակներում ընդգրկված ընդհանուր թվով 45 թեկնածուներ։ Ինքնաբացարկի դիմումների մի մասն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, իսկ այն դիմումների պարագայում, որոնք նոտարական վավերացմամբ չեն եղել, դիմումատուները ներկայացել են ԿԸՀ նիստին։ ԿԸՀ-ն մերժել է մեկ թեկնածուի ինքնաբացարկի դիմումը, քանի որ այն նոտարական կարգով վավերացված չէ եղել, թեկնածուն էլ չի ներկայացել նիստին։ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն (մայիսի 28): Այս ժամկետը վերաբերելի է նաև ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների՝ ինքնաբացարկ ներկայացնելու համար։ Հանձնաժողովը նաև նախապատվության քվեակարգով համալրել է թիվ 15, թիվ 19, թիվ 29 ԸԸՀ-ների մեկական թափուր պաշտոնները։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
