«Մտքով անցնում ա, որ կարա իր հետ առնչություն ունեցող 52 պարեկ լինի ու չհանվի՞ գործից»․ Նիկոլ Փաշինյան
![]() «52 մարդ կա՞ պարեկային ծառայությունում, որ ինձ հետ առնչություն ունի՝ բացառում եմ։ էդ ո՞նց, վարչապետի հետ առնչություն ունեցող 52 պարեկ չկա, բայց նախկին բելառուսցի օլիգարխի հետ առնչություն ունեցող կարա լինի՞, իհարկե, պիտի ազատվեն աշխատանքից։ Եթե ես իմանամ, որ էդպիսի բան կա ու չեն հանել գործից, նա, ով չի հանել գործից, ես իրան կհանեմ գործից»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ 52 պարեկ պաշտոնից ազատվել է, որովհետև նրա ազգականները ԲՀԿ-ի աջակիցներն են։ «Բա ո՞նց ա փախել Ծառուկյանի տղեն՝ կրակոցներ արձակելուց հետո։ Այդ հարցը պիտի պարզաբանվի՞, թե՞ չէ։ Նրանք, ովքեր պետք ա կանխարգելեին՝ չեն արել և պետք ա հանվեն գործից ու հանվել են, բա ինչ։ Մի հատ էլ մտքով անցնում ա, որ կարա իրա հետ առնչություն ունեցող 52 պարեկ լինի ու չհանվի գործից»,- շարունակեց Փաշինյանը՝ նշելով․ «Էդ կալուգացին և բելառուսցին շոշափուկներ ունեցել են և ունեն իրավապահ համակարգում և հատ-հատ կտրելով գալիս ենք, կտրում-կտրում ենք՝ չի պրծնում։ Ես դրա համար եմ ժողովրդին ասում, որ մենք 18 թվից պայմանական 23 գլխանի դևի հետ ենք կռվել, 20-ի գլուխը կտրել ենք, էս ընտրություններում էլ վերջին երեքի գլուխը պիտի կտրենք՝ իհարկե, ոչ բառիս բուն իմաստով»։ |

«IMEI համակարգի կարգավորում. հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը»․ Տիգրան Ջրբաշյան
8411:18
«Մեր Երևանն այս կոկիկ և խնամված տեսքն ուներ»․ Քրիստինա Վարդանյան
8809:48
«Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8709:42
Սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում՝ կարկուտ
9608:30
«Պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձպեռնվել է քրեական վարույթ»․ Կիմա Ավդալյան
209Երեկ, 22:48
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
251Երեկ, 20:30
