«Ինչքանո՞վ վստահ լինենք, որ այս իշխանության ձեռք բերած ռազմատեխնիկան միայն սելֆիների համար չէ»․ հարց՝ Արարատ Միրզոյանին
![]() «Ինչքանո՞վ վստահ լինենք, որ այս իշխանության ձեռք բերած ռազմատեխնիկան միայն սելֆիների համար չէ»,- լրագրողների հետ զրույցում այս հարցն ուղղվեց արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ «Հիմա մայիսի 28-ին կգաք, կնայեք, կտեսնեք ցուցադրվելիք ռազմական տեխնիկան ու զենքերը, հուսով եմ, որ դա կիրառելու անհրաժեշտություն երբեք չի առաջանա, բայց իհարկե, ցանկացած պետություն իր պաշտպանություն և տարբեր սցենարների համար իրավունք ունի ձեռք բերել ռազմական տեխնիկա և զենք․․․ Թե ինչ ենք ձեռք բերել՝ կգաք, կտեսնեք, կհամեմատեք, հիմա աշխարհը այնքան բաց է, կարող եք տեսնել, որը ինչ զենք է, ինչ նշանակություն ունի, ինչ ուժգնություն ունի և ինչ արդյունավետություն ունի»,- նշեց Միրզոյանը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ պատերազմի ժամանակ պարզվել էր մարտագլխիկների չլինելու ու կիրառելիություն չունենալու մասին, արտգործնախարարը նշեց․ «Այդ մասով դուք իրավացի եք: Մենք ինքներս էլ ենք ասել, որ հասցրել ենք ինքնաթիռները ձեռք բերել, բայց հրթիռները և մարտագլխիկները ոչ, պետք է ձեռք բերենք»:
|

«Որո՞նք են Կարսի անկման և 1920-ի հայ-թուրքական պատերազմի գլխավոր դասերը»․ Էդուարդ Շարմազանով
19003:06
«Ժողովրդավարական պետության դիմակայության խնդրի լուծումը մնում է հասարակության ուսերին»․ Արթուր Սաքունց
18202:06
«Փաշինյանը կոնսոլիդացրեց բազում խմբերի՝ «ընդդեմի» շուրջ, ու դրա դեմ չգտնվեց հակախաղ»․ Արփինե Հովհաննիսյան
23700:30
«Եթե որևէ «նկարչություն» է դուրս գալիս ԿԸՀ-ից, պետք է ընդունել որպես ՔՊ-ի 72-րդ պատգամավորի մեկնաբանություն»․ Հովհաննես Իշխանյան
19300:06
«Սա ընդդիմության պայքարի նոր մարտավարություն է, որում նկատելի է հաղթանակի ուրվականը»․ Լևոն Ջավախյան
173Երեկ, 23:54
«ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ»․ Արեգնազ Մանուկյան
184Երեկ, 23:24
