«Սահմանամերձ գյուղերը վտանգի տակ են․ մեր երկիրը կամաց-կամաց հայաթափվում է»․ Սամվել Կարպետյան
![]() «Ուժեղ Հայաստան» դաշինքը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը։ Տեսանյութում Սամվել Կարապետյանը կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ընդգծում է․ «Մեր ժողովուրդը վերջին տարիներին անհանգստանում է արտաքին վտանգներից և դրա առիթը այս իշխանությունը տվել է։ Մենք հիշում ենք, թե իր սխալ վարած քաղաքականության հաշվին ինչքան երիտասարդներ զոհվեցին, ինչքան երիտասարդների ապագաներ կործանեցին, բայց մենք ունենք միգուցե ավելի վտանգավոր և կարևոր հարց, որի մասին բոլորը լռում են, այս մարդիկ հանգիստ ու առանց աչքերը թարթելու փոքրացնում են ու նվաստացնում են մեր երկիրը, այսպես գնալով մի քանի տարի հետո մենք կարող ենք ունենալ առանց հայերի կամ շատ քիչ հայերով Հայաստան: Մեր սահմանամերձ բոլոր գյուղերը այսօր վտանգի տակ են, կարելի է ասել Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը։ Ամուսնալուծությունները հասցրել են բացարձակ մակարդակի, որովհետև երիտասարդները՝ աշխատանք չունենալով, իրենց նվիրում են տարբեր անհարգի քայլերի և պրոբլեմ են սարքում իրենց ընտանիքների համար։ Ծնելիությունը նվազում է, մեր երկիրը կամաց-կամաց հայաթափվում է արտագաղթի հաշվին, ամեն ինչն այսօր նպաստում է, որ փոքրացնեն մեր երկիրը: Եթե մենք չկանգնեցնենք 300,000 ադրբեջանցիներին, շատ շուտով նրանք կհայտնվեն Հայաստանի տարբեր շրջաններում և առաջին հերթին Փաշինյանի կողմից ազատված սահմանամերձ շրջաններում և գյուղերում»։ Աղբյուրը` Ուժեղ Հայաստան |

«Նոր իմացա՞ր, որ Նվեր Ծառուկյանը երկրում չէ»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
6714:24
«Արդյոք կողմերը կկարողանան ամերիկա-չինական մրցակցությունը պահել վերահսկվող շրջանակներում»․ Արտակ Զաքարյան
7813:24
«Ոչ միայն Դոնբասը. Պուտինը ցանկանում է վերահսկել Կիևն ու Օդեսան»․ #FT
13713:19
Էրդողանի գլխավոր խորհրդականը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը
11412:34
«Աշխարհը վերադառնում է այն ժամանակներին, երբ ամեն ինչ որոշվում էր ուժով»․ Լավրով (տեսանյութ)
13511:21
Թրամփն ակնարկել է, որ Վենեսուելան կարող է դառնալ ԱՄՆ-ի 51-րդ նահանգը
15610:37
