Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել․ «Հրապարակ»
![]() Իշխանությունը վերջերս հերթական ներքին հարցումն է արել եւ պարզել, որ Հայ առաքելական եկեղեցին, անգամ այսքան հարվածներից ու հետեւողական վարկաբեկումից հետո, Հայաստանում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է։ Հենց այդ պատճառով էլ հրահանգ է իջել թիմին, որ այլեւս շատ չխոսեն ՔՊ նախընտրական ծրագրում Հայ առաքելական եկեղեցու դեմ տեղ գտած դրույթների մասին, որոնք, իրականում, հակասահմանադրական դրույթներ են։ ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրում, հիշեցնենք, նշված է, որ պետք է փոխեն Եկեղեցու փաստացի պետին, այսինքն՝ կաթողիկոսին։ «Արժեքահեն հոգեւոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է։ Վերջին տասնամյակներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի ղեկավարության գործունեության հետեւանքով հավատավոր հանրությունն օտարվել է եւ շարունակում է օտարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց, ինչը, այդ թվում, հոգեւոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձ անեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտպանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը եւ որդեգրում է ճանապարհային հետեւյալ քարտեզը՝ ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում), բ) Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում․ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգեւորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր, դ) Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն»,- ասված է նախընտրական ծրագրում։ Իշխող թիմում, կարելի է ասել, վետո է դրվել այս հարցի արծարծման վրա, հաշվարկով, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո, երբ հաղթեն, նոր կբարձրաձայնեն, որ իրենց հակաեկեղեցական ծրագրի իրագործմանն են նաեւ հավանություն ստացել, ուստի նոր տողից եւ ավելի հուժկու գրոհ կսկսեն Վեհափառի եւ Եկեղեցու դեմ։
|

«Ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից»». Նիկոլ Փաշինյան
78Երեկ, 20:48
«Անբարո ցինիզմի գագաթնակետն է». Միհրան Հակոբյան
89Երեկ, 20:42
Ռուբիոն և Ուիթքոֆը հեռախոսային ճեպազրույց կանցկացնեն Քոնգրեսի հետ Իրանի վերաբերյալ
179Երեկ, 20:22
«Այս դատավարությունում ձեր կողմից ներկայացված դիրքորոշումներն ինձ համար շատ ավելի կարևոր են»․ դատավորը՝ Վահագն Հովակիմյանին
100Երեկ, 17:42
«Միջազգային իրավունքի դաշտում «ՄԱԿ դիմելը» շատ ավելի բարդ և կոնկրետ ընթացակարգ է»․ Արա Պապյան
104Երեկ, 17:24
«Արժանի է գնահատանքի՝ անկախ նրանից, թե ռազմավարական ինչ հաշվարկներ են նախորդել որոշմանը»․ Արման Բաբաջանյան
117Երեկ, 17:12
