«5 միլիարդի զենք են հանձնել Ադրբեջանին, անամոթաբար ասում են՝ բանակում ամենաշատ ներդրումն ենք արել»․ Իշխան Սաղաթելյան
![]() «Ամեն ինչ պետք է անենք այս իշխանությունից ազատվելու համար։ Սրանց խոստացածը ձեզ «խ»-ով է սկսվում, բայց խաղաղություն չէ, խարդախություն է, խաբեություն է, խայտառակություն է, բայց երբեք խաղաղություն չէ․ այս գիտակցումով պիտի գնանք ընտրությունների»,- այսօր Արթիկում քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։ «Սրանց պաշտպանության նախարարը քիչ առաջ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանի միակ իշխանությունն է, որ բանակի վրա ավելի շատ ներդրում է արել, քան մնացած բոլոր իշխանությունները՝ միասին վերցրած։ Դուք պատկերացնո՞ւմ եք սրանց լկտիության, ցինիկության աստիճանը։ Միակ իշխանությունը, որի ժամանակ բանակն այսքան ստորացվել է, կոտրվել է, ջարդվել է, էդ իրենց իշխանությունն է։ Իրենց իշխանությունը 5 միլիարդին համարժեք զենք է հանձնել Ադրբեջանին ու անամոթաբար եկել, ասում են՝ մենք բանակի վրա ավելի շատ ներդրում ենք արել, քան բոլոր իշխանությունները՝ միասին վերցրած»,- ընդգծեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն ժողովրդի հետ իր քաղաքացիական պայմանագիրը խզել է։
|

«Սենատում կրած իր պարտությունը Թրամփը վերածեց հաղթանակի». Արտակ Զաքարյան (լուսանկար)
16103:12
«Ռիլզոմանիան չի նահանջում անգամ ողբերգական դեպքերում» Հակոբ Բադալյան
17902:12
«Արգելոց»-ը հեգնում է Նիկոլ Փաշինյանին, նրան իրենց մոտ կանչող ՌԴ-ին ու ԵՄ-ին (տեսանյութ)
181Երեկ, 21:54
Նարեկ Կարապետյանը կհանդիպի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների հետ փակ ձևաչափով
192Երեկ, 21:36
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
214Երեկ, 20:54
«Ընդդիմության շրջանում արդեն գերակնհայտ ճեղքվածքներ կան». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
186Երեկ, 20:48
