Բացահայտվել է ստվերային եկամուտներ ստացող հերթական զանգերի կենտրոնը
![]() ՀՀ ՆԳՆ-ն հայտնում է․ «Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բացահայտել են բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հերթական հանցավոր գործունեությունը: Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներն ամբողջացվել են, և հաղորդումը ներկայացվել է Քննչական կոմիտե: Ապրիլի 29-ին, դատարանի որոշմամբ, Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները նշված առանձնատանը իրականացրել են խուզարկություն։ Հայտնաբերվել և առգրավվել են հանցանքի գործիք տեխնիկական միջոցները, այդ թվում՝ համակարգչային տեխնիկան, բջջային հեռախոսներն ու ենթադրյալ հանցավոր գործունեության մեջ օգտագործվող այլ սարքավորումներ։ Օգտագործվել են բարձր տեխնոլոգիական լուծումներ. օտարերկրյա մի շարք ընկերություններից ձեռք են բերվել համապատասխան ծառայություններ և VoIP (Voice over IP) հարթակներ, որոնց միջոցով միջազգային հեռախոսային հոսքը համացանցային կապուղիներով ներբեռնվել է տեղական հեռահաղորդակցության ցանցեր՝ ձևակերպելով որպես տեղական զանգերի: Իրականացվել են տարբեր որակի տրաֆիկների միախառնում և արհեստական րոպեների գեներացում՝ ստվերային եկամուտների ապահովման համար: Թվային հետքերը վերացնելու և բացահայտման ռիսկը նվազեցնելու նպատակով կիրառվել են քողարկման հատուկ մեթոդներ, իսկ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները փոխակերպվել են կրիպտոարժույթի: Աղբյուրը` ՀՀ ներքին գործերի նախարարություն |

«Անցան ԿԸՀ-ում թվերի կեղծմանը․ ՔՊ-ն չի հաղթել»․ Դավիթ Մանուկյան
4501:06
«Իրենց քաղաքականությունը ներդաշնակեցրել են ադրբեջանական պահանջների և թուրքական նախապայմանների հետ»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
8200:06
«Այս ընտրությունների լեգիտիմությունը կասկածելի է առնվազն երեք պատճառով»․ Անի Սամսոնյան
82Երեկ, 23:48
Բլոգեր Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել
88Երեկ, 23:24
«Արցախի ժողովրդի պայքարը շարունակվում է՝ հանուն իրավունքների, արժանապատվության և արդարության»․ Նժդեհ Իսկանդարյան
88Երեկ, 23:06
«Հեքիաթ պատմողներն այսօր բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա»․ Նարեկ Կարապետյան (լուսանկար)
91Երեկ, 23:00
