«ՀՀ-ում երբևիցե չի եղել իշխանափոխություն ընտրությունների միջոցով, հունիսի 7-ին այդ շանսը կա»․ Հայկ Մարության
![]() «Իշխանությունը չի կարող կալանավորել մեզ»,- այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության վարչապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Տարբեր ավտորիտար երկրներում այդպիսի բաներ լինում են։ Մեզ մոտ ավտորիտարիզմ և դիկտատուրա չէ, բայց, եթե այսպես շարունակվի, մենք կարող ենք շատ արագ մոտենալ այդ շեմին։ Այս պահին մենք մտավախություն չունենք, քանի որ մեր բոլոր գործողություններն անում ենք օրենքի սահմաններում, հստակ հետևում ենք ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցուցումներին, այնպես որ չեմ կարծում՝ այստեղ խնդիր կունենանք։ Հուսով եմ՝ ամբողջ ընտրական գործընթացը կանցնի օրենքի սահմաններում, իշխանությունները նույնպես առնվազն կփորձեն մնալ օրենքի սահմաններում․․․ Մենք ունենք 2023-ի դառը փորձը՝ Երևանի ավագանու ընտրություններից, որտեղ լայն մասշտաբով օգտագործվում էր վարչական ռեսուրսը՝ իշխանության օգտին»,- նշեց Մարությանը։ |

«Հունիսի 27-ը դարձավ հայ ժողովրդի համազգային ամոթի հանգրվաններից մեկը»․ Արմեն Հովասափյան
5512:18
«Անեկդոտի օրինակն ա, ասում ա՝ ինչ ուզում ես արա, կարևորն էն ա՝ ով ա հաշվում»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
5012:00
«Այս գործը ԲՀԿ-ի մասին չէ, այն ՀՀ քաղաքացու՝ ընտրելու իրավունքի մասին է»․ Էլինար Վարդանյան (տեսանյութ)
7011:42
«Ազատ խոսքը ՀՀ-ում երբևէ այսքան պաշտպանված չի եղել, քան հիմա»․ Արուսյակ Ջուլհակյան (տեսանյութ)
9811:24
«Սա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին». Սրբուհի Գալյան (տեսանյութ)
6511:12
ՍԴ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7311:06
