«Նոր իմացա՞ր, որ Նվեր Ծառուկյանը երկրում չէ»․ Սուրեն Սուրենյանց
![]() «Ըստ երևույթի՝ Փաշինյանն ամենից շատ ԲՀԿ-ից է վախենում՝ հաշվի առնելով այս վերջին օրերի նրա թիրախավորումները։ Կասկած չկա, որ 2-3 ժամը մեկ նրան զեկուցում են հասարակական կարծիքի, այս կամ այն ուժի արդյունավետության մասին և ըստ դրա ձևավորվում է նրա խոսույթը»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Սա 2 բանի մասին է խոսում՝ մի կողմից նրա վախերն են բացահայտվում, որ այլևս չի տիրապետում իրավիճակին, մյուս կողմից իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքով ռեպրեսիվ հրամաններ է տալիս։ Ըստ էության, փողոցային բառապաշարով դատախազին հրահանգ է տվել, էլ չասեմ, որ իրենց այդքան սիրելի եվրոպական քաղաքական համակարգերում անձնական և ընտանեկան տիրույթ մտնելն ամենադատապարտելին է։ Բան ունե՞ս՝ մրցակցիդ ծրագրի, ասելիքի կամ կերպարի հետ վիճի, կամ հարց՝ էդ նո՞ր իմացար, որ Նվեր Ծառուկյանը երկրում չէ»,- նշել է Սուրենյանցը։ |

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
170Երեկ, 21:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
292Երեկ, 16:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
273Երեկ, 15:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
287Երեկ, 15:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
191Երեկ, 14:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
294Երեկ, 14:43
