Անհետ կորած զինծառայողի հայրը նստացույց է իրականացնում Կառավարության դիմաց
233
Չորեքշաբթի, 13 մայիսի, 2026 թ., 12:36
![]() 44-օրյա պատերազմում անհետ կորած ժամկետային զինծառայող Կարեն Գևորգյանի հայրը՝ Ազատ Գևորգյանը, երեկվանից նստացույց է անում Կառավարության շենքի դիմաց։ «Ապրիլի 27-ին մոտ 50 անհետ կորած զինծառայողների ծնողներով այստեղ էինք, հանդիպել ենք Նիկոլ Փաշինյանի հետ, ասացի՝ պարզիր՝ իմ երեխեն ուր է։ Պատասխան չտվեց, ասաց՝ գրավոր կպատասխանեմ։ 15 օր է անցել, չի պատասխանել»,- ասում է քաղաքացին։ «Տղայիս անունն առաջին զոհվածների ցուցակում է եղել, գնացել, պարզել եմ, որ չի զոհվել, նրան տեսնող է եղել, բա եթե չի զոհվել՝ ո՞ւր ա, ի՞նչ են արել, 6 տարի է՝ մարդու սիրտ չի դիմանում։ Իմ երեխուն ես իրանից եմ ուզում, ինքը պիտի բերի։ Այստեղից տուն չեմ գնա, մինչև մի բան չպարզեն»,- ասում է Ազատ Գևորյանը: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
