Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 13 մայիսի, 2026 թ.

«Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղության միֆը»․ Ոսկան Սարգսյան

83
Այսօր, 17:24
«Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղության միֆը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղության միֆը.
Բոլոր ողջամիտ մարդիկ խաղաղություն են ուզում։ Սակայն լրջացեք, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքված չէ, Ադրբեջանը իր զորքերը չի հանում ՀՀ սահմանամերձ տարածքներից, չի ճանաչում ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, Բաքվում խոշտանգում են հայ գերիներին, նորանոր պահանջներ են ներկայացնում Հայաստանին։ Եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքված լիներ, այն ինքնին չէր ապահովի խաղաղություն, քանզի այդ գործում միջազգային հեղինակություն ունեցող երաշխավորներ չկան։ Կնքված պայմանագրերը հաճախ խախտվում են։ 1939թ․ օգոստոսի 23-ին Գերմանիան 10 տարի ժամկետով չհարձակվելու պայմանագիր ուներ ԽՍՀՄ-ի հետ, սակայն այն 1941-ին խախտեց, ԽՍՀՄ-ը 1941թ․-ին Ճապոնիայի հետ չհարձակվելու պայմանագիր ուներ, սակայն 1945 թվականին հարձակվեց Ճապոնիայի վրա։
3 պատերազմ բերած, պատերազմում պարտված, իր տված խոստումները դրժած իշխանությունը չի կարող խաղաղություն ապահովել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան