Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում վերջին օրերին լարված մթնոլորտ է տիրում։ Մեր տեղեկություններով՝ կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը անցած շաբաթվա վերջին հավաքել է աշխատակազմին և փակ ժողով անցկացրել։ Ըստ իրավապահ շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների, Նահապետյանը հայտարարել է, որ առաջիկայում «առավել լարված օրեր» են սպասվում, ուստի անհրաժեշտ է «գոտիները ձգել»։ Նա աշխատակիցներին զգուշացրել է, որ արտաժամյա աշխատանքը գրեթե անխուսափելի է լինելու, իսկ գործի ծավալը՝ զգալիորեն աճելու է։ Աշխատակազմին նաև հորդորվել է չտրտնջալ ծանրաբեռնվածությունից և պատրաստ լինել ինտենսիվ աշխատանքի։ Թե ինչով է պայմանավորված նման մոբիլիզացիան՝ պաշտոնապես չի հաղորդվում, սակայն համակարգում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ դա կարող է կապված լինել հունիսի 7-ին նախատեսվող ընտրությունների նախաշեմի հետ։ Քաղաքական շրջանակներում վաղուց են քննարկումներ ընթանում այն մասին, որ իշխանությունը ընտրական գործընթացներին ընդառաջ ակտիվացնում է ուժային կառույցների աշխատանքը՝ ընդդիմադիր շրջանակների նկատմամբ ճնշումներ գործադրելու նպատակով»։ |

«Էսպիսի անճաշակ, անմշակույթ, անէմոցիա, անէներգիա, անպատկեր, անգերակայություն, անթիրախ քարոզարշավ վաղուց չէր եղել». Վլադիմիր Մարտիրոսյան
10303:06
ԲՀԿ-ն ներկայացրել է նախընտրական ծրագրի հիմնադրույթները
127Երեկ, 22:12
«Թեհրանը պատրաստ է ապագայում Վաշինգթոնի հետ քննարկել միջուկային հարցը»․ Բաղայի
234Երեկ, 19:22
«Հայաստանը ԵՄ անդամակցություն չի ցանկանում»․ Սուրեն Սարգսյան
179Երեկ, 17:24
«Միայն Հայաստանի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան»․ Մարթա Կոս (տեսանյութ)
316Երեկ, 16:43
«Չկա խոստում, որ Փաշինյանը կատարած լինի»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
143Երեկ, 16:42
