«Պեդոֆիլիներին ամիսների ընթացքում ձերբակալեցին, իսկ իշխող ուժի թանին թթու ասողին՝ ժամերի ընթացքում»․ Ռուբեն Մելիքյան
![]() Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Բլոգեր Արտակ Ավետիսյանի գործը - ռեժիմի պարագլխին «ս» ասելու համար՝ կայծակնային ձերբակալություն»։ «Իրավապաշտպանական վիճակը մեր երկրում չի բարելավվում։ Ամենօրյա ռեժիմով մենք տեսնում ենք քաղաքական ուղղվածության հետապնդումների նոր չափաբաժիններ՝ արդեն պայմանավորված նոր ընտրություններով։ Հակակառուպցիոն կոմիտեն դարձել է իշխող քաղաքական ուժի շտաբերից մեկը, և գաղտնալսումներ են տարածում՝ չթաքցնելով, որ ընդդիմադիր ուժերից առնվազը մեկը՝ «Ուժեղ Հայաստանը» ամբողջությամբ գաղտնալսվում է, նաև՝ եվրոպական միջոցներով»,- տեսանյութում նշում է փաստաբանը։ Մելիքյանը անդրադառնում է այսօր բլոգեր Արտակ Ավետիսյանի ձերբակալմանը՝ նշելով․ «Անհամաչափ ուժի կիրառմամբ, տարիքով մոր և հղի կնոջ աչքի առաջ ձերբակալել են Արտակին․․․ Պեդոֆիլիներին ամիսների ընթացքում ձերբակալեցին, իսկ այս դեպքում՝ «ս» է ասել՝ իշխող ուժի թանին թթու է ասել, ժամերի ընթացքում ձերբակալել են»։ Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |

«Էսպիսի անճաշակ, անմշակույթ, անէմոցիա, անէներգիա, անպատկեր, անգերակայություն, անթիրախ քարոզարշավ վաղուց չէր եղել». Վլադիմիր Մարտիրոսյան
10303:06
ԲՀԿ-ն ներկայացրել է նախընտրական ծրագրի հիմնադրույթները
127Երեկ, 22:12
«Թեհրանը պատրաստ է ապագայում Վաշինգթոնի հետ քննարկել միջուկային հարցը»․ Բաղայի
234Երեկ, 19:22
«Հայաստանը ԵՄ անդամակցություն չի ցանկանում»․ Սուրեն Սարգսյան
179Երեկ, 17:24
«Միայն Հայաստանի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան»․ Մարթա Կոս (տեսանյութ)
316Երեկ, 16:43
«Չկա խոստում, որ Փաշինյանը կատարած լինի»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
143Երեկ, 16:42
