Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 13 մայիսի, 2026 թ.

«Մեքենայի կայանման հարցով վիճաբանություն, կրակոց՝ Երևանում»․ ՆԳՆ

62
Երեկ, 23:12
«Մեքենայի կայանման հարցով վիճաբանություն, կրակոց՝ Երևանում»․ ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․ «Ոստիկանները հայտնաբերել են խուլիգանություն կատարած տղամարդուն
Մայիսի 12-ին՝ ժամը 19․26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում վիճաբանություն է։
Անմիջապես նշված հասցե են մեկնել Ոստիկանության օպերատիվ խմբեր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 53-ամյա տղամարդը մեքենայի կայանման հարցով վիճաբանել է մեկ այլ անձի հետ, որի ընթացքում իր անունով հաշվառված զենքից մեկ կրակոց է արձակել օդ։
Նա և զենքը հայտնաբերվել են։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են, տուժած անձինք չկան»։