«էդ քաղաքացուն հարցրե՛ք՝ ի՞նչ կլիներ, եթե Գագիկ Բեգլարյանին կամ Ռուբեն Հայրապետյանին ուղղակի թարս նայեր»․ Ալեն Սիմոնյան
![]() Եթե նախկինների օրոք ԱԺ նախագահը թքեր քաղաքացու վրա, ի՞նչ կաներ ընդդիմադիր Ալեն Սիմոնյանը։ Լրագրողի այս հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց․ «Չէր կարող այդպիսի բան լինել, դա բացառված էր։ ԱԺ նախագահին իրենք 5 կիլոմետր հեռավորության վրա չէին տեսնի․․․ Ես առնվազն կսպասեի, որ այդ քաղաքական գործիչը ներողություն խնդրեր․․․ Գնացեք, էդ քաղաքացուն հարցրեք, թե ինչ կլիներ իր հետ, եթե ինքը Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանին կամ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանին ոչ թե գոռար «դավաճան» կամ սեռական բնույթի հայհոյանք տար, այլ ուղղակի թարս նայեր»։ Դիմելով լրագրողին՝ Ալեն Սիմոնյանն առաջարկեց հարց տալ կանադահայ Կարեն Մկրտչյանին, որի վրա նա թքել էր՝ «դավաճան» վանկարկումից հետո․ «Գնացեք, հարցրեք՝ դու դաշնակցական ես, ինչո՞ւ քո երեք տղաները, որոնք տեղափոխվել են Հայաստան, ՀՀ քաղաքացիություն չեն վերցնում և չեն գնում ծառայում բանակում, իսկ դու քեզ թույլ ես տալիս ՀՀ երկրորդ պաշտոնյային հրապարակային վիրավորանք հնչեցնել։ Բա գնացեք, հարցրեք, դուխներդ չի հերիքո՞ւմ, թե՞ պետք չի։ Դուխներդ հերիքում է, բայց պետք չի, չէ՞․․․ Դա վաղուց էլ սուր հարց չէ»։
|

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
170Երեկ, 21:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
292Երեկ, 16:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
273Երեկ, 15:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
287Երեկ, 15:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
191Երեկ, 14:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
294Երեկ, 14:43
