«Հիմա ի՞նչ անենք, քոչե՞նք այստեղից, թե՞ քոչացնենք ինչ-որ մեկին»․ Ռոբերտ Քոչարյան
![]() «Երբ սկսվեց պայքարը Արարատ լեռան դեմ, մտածեցի՝ իսկ Մալաթիա-Սեբաստիա անունը տարածքային պահա՞նջ չէ Թուրքիայի նկատմամբ, այս անունը մնալո՞ւ է, թե՞ փոխվելու է․ այդ հարցի պատասխանը չունեմ։ Միգուցե Մալաթիա-Սեբաստիա համայնքը կոնֆլիկտածին համայնք է Թուրքիայի համար, ինչպես ասում է Փաշինյանը, հիմա ի՞նչ անենք, քոչե՞նք այստեղից, թե՞ քոչացնենք ինչ-որ մեկին․ այս հարցը ոնց է լուծվելու, դուք պետք է ասեք»,- այս մասին այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ «Երկիրը սիրել՝ նշանակում է ամուր պահել երկրի դարպասները, ամո՞ւր են պահել՝ ոչ, ուրեմն՝ չեն սիրում։ Ժողովրդին սիրել նշանակում է ապահովել ժողովրդի անվտանգությունը, իսկ ի՞նչ են արել՝ հրահրել են պատերազմ, պարտվել են այդ պատերազմում, տվել են 5 000 զոհ, 12 000 վիրավոր, և տարածքային կորուստներ, սա՞ է ձեր սերը։ Տարօրինակ սեր է․․․ Քո սերը ուղղի՛ր դեպի Ադրբեջան»,- ընդգծել է Քոչարյանը: |

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
170Երեկ, 21:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
292Երեկ, 16:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
273Երեկ, 15:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
287Երեկ, 15:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
191Երեկ, 14:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
294Երեկ, 14:43
