«Որևէ հայտագիր չի փոխանցվել, եղել է բանավոր զրույց․ այժմ արձակուրդում եմ»․ Գուրգեն Արսենյան
![]() Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Հայաստանում է, քանի որ արձակուրդում է գտնվում։ Այս մասին «Նյուզ»-ի հետ հետ զրույցում նշել է դեսպանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք խորհրդակցությունների նպատակով Հայաստան է եկել։ «Մեկ տարի և 7 ամսվա ընթացքում որոշեցի, որ կարող եմ ինձ թույլ տալ իմ անցած տարվա արձակուրդն իրացնել»,- նշել է դեսպանը։ Հարցին՝ ԱԳՆ–ում որևէ հանդիպման մասնակցելո՞ւ է օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունում ունեցած հանդիպման առնչությամբ, նա պատասխանել է. «Ես արձակուրդում եմ, չեմ աշխատում»։ Հիշեցնենք, որ դեսպանը ՌԴ արտգործնախարարություն էր կանչվել օրեր առաջ, Երևանում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հնչեցրած հայտարարությունների առնչությամբ։ Ինչպես ՌԴ ԱԳՆ–ն էր հայտնել, նրան հաղորդվել էր «Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար ամբիոն տրամադրելու անընդունելիության մասին»։ Գուրգեն Արսենյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եղել է միայն զրույց, իրեն բողոքի նոտա չի հանձնվել։ «Ռուսաստանի կողմից մեզ որևէ հայտագիր չի փոխանցվել։ Եղել է բանավոր զրույց, որի մասին տեղյակ է պահվել Հայաստանի ԱԳՆ–ն»,- նշեց դեսպանը։ |

Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի քննարկման
109Երեկ, 16:06
«Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն». Նիկոլ Փաշինյան
190Երեկ, 15:54
«Ընդդիմադիր ուժերի միջև ընթացել են կառուցողական քննարկումներ». Իշխան Սաղաթելյան
128Երեկ, 13:42
«ՔՊ-ն որքան հարմարավետ զգա իրեն խորհրդարանում, այնքան առավել ծանր է զգալու արտաքին օրակարգում». Հակոբ Բադալյան
120Երեկ, 12:48
«Իրանը համաձայնել է վճարներ չգանձել Հորմուզի նեղուցում». #FoxNews
162Երեկ, 10:06
«Հաջողվեց ընտրությունները ներկայացնել որպես հայաստանցիների ընտրություն՝ Արևմուտքի և ՌԴ-ի միջև». Խոսրով Հարությունյան
191Երեկ, 03:06
