Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
![]() Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Երևանում Ուկրաինայի նախագահ Զելենսկու հնչեցրած հայտարարությունների պատճառով։ ՌԴ ԱԳՆ է հրավիրվել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ Նրան ներկայացվել է Ռուսաստանի դիրքորոշումն առ այն, որ Հայաստանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն իր ահաբեկչական բնույթի սպառնալիքները հնչեցնելու համար հարթակ տրամադրելը անընդունելի է։ Առանձնահատուկ ընդգծվել է այն փաստը, որ Հայաստանի իշխանությունը անհրաժեշտ բացասական գնահատական չի տվել Երևանում Ռուսաստանի հասցեին Ուկրաինայի նախագահի հնչեցրած հայտարարություններին, ինչը չի բխում ՀՀ-ՌԴ գործընկերային հարաբերությունների բնույթից։ Դեսպան Արսենյանը պարտավորվել է զեկուցել պաշտոնական Երևանին Ռուսաստանի դիրքորոշման մասին։ Հիշեցնենք՝ Երևանում ԵՄ գագաթնաժողովին մասնակցող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել էր, թե մայիսի 9-ի շքերթի ժամանակ «վախ սփռող ԱԹՍ-ները բզզալով թռչելու են Մոսկվայի Կարմիր հրապարակի վրայով»։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արձագանք նրա այս խոսքերին չէր հաջորդել։ |

Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
155Երեկ, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
119Երեկ, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
17727.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
15127.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
14227.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
13227.10.2026, 10:12
