«ՀԿԿ-ն ստանձնել է «Ուժեղ Հայաստան»-ի հակաքարոզչական շտաբի դերը»․ Վարդուհի Սարգսյան
![]() Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հակակոռուպցիոն կոմիտեն ստանձնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հակաքարոզչական շտաբի դերը։ Խնդիրն այն չէ, որ ենթադրաբար հանցագործություն հայտնաբերելու դեպքում չպետք է վարույթներ նախաձեռնվեն և հանցանք կատարողները ազատվեն պատասխանատվությունից, խնդիրն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նախընտրական այս շրջանում իր բոլոր մամլո հաղորդագրություններում դիտավորյալ շեշտում է կոնկրետ կուսակցության անուն՝ ինչը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում անթույլատրելի է՝ օրենսդրորեն արգելված։ Հրապարակում է ոչ ամբողջական ձայնագրություններ՝ որոնք գուցե իրականում այլ բովանդակություն ունեն, սակայն ամբողջական բովանդակությունից կտրելու դեպքում բացարձակ այլ իմաստ են ստանում և ընտրողի գիտակցության վրա ազդեցություն ունենում։ Սա ՔՊ-ի կողմից իշխանական լծակների ակնհայտ չարաշահում է, որին, մեղմ ասած, դեմ չէ ՀԿԿ նախագահը»։ Աղբյուրը` Վարդուհի Սարգսյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
