«Հայաստանում մարդը կենտրոնական արժեք չէ, այլ՝ տուգանքի մատերիալ»․ Էդմոն Մարուքյան
286
Երեքշաբթի, 12 մայիսի, 2026 թ., 11:54
![]() Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր քարոզարշավն իրականացրել է ԴԱՀԿ ծառայության շենքի դիմաց։ «Հայաստանում մարդը կենտրոնական արժեք չէ, այլ տուգանքի մատերիալ։ Մարդուն տուգանում են, եղածը բռնագանձում, գույքը խլում և պետություն չկա, որ իր քաղաքացուն պաշտպանի»,- իր խոսքում ասել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Եթե դուք այցելեք ԴԱՀԿ աճուրդների կայք, կտեսնեք, թե մեր ժողովրդից ինչքան բան է բռնագանձվում և աճուրդով վաճառվում։ Ամեն տարի միլիարդավոր դրամների տուգանքներ է մեր ժողովուրդը վճարում, տուգանքը մեր պետական բյուջեում պլանավորված եկամտի աղբյուր է։ Սա խայտառակություն է. մեր ժողովրդին հանգիստ թողեք, թող ապրեն»,- նշել է Մարուքյանը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
