Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 12 մայիսի, 2026 թ.

«Ուր էինք, ուր հասանք»․ Էդուարդ Շարմազանով

68
Այսօր, 17:12
«Ուր էինք, ուր հասանք»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան։
1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ ՌԴ-ի միջնորդությամբ ստորագրված հայանպաստ Արցախյան պատերազմի զինադադարը։
Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները կնքեցին զինադադարի պայմանագիր:
Հայկական կողմերի վճռականությունն ու միասնականությունը ստիպեցին Ադրբեջանին ստորագրել զինադադար:
Բայց նիկոլիստները ջնջեցին մեր հաղթական դիրքերն ու բերեցին կապիտուլյացիա։
Հենց նրանց հանցավոր անգործության արդյունքում Արցախը բռնի հայաթափվեց։
Իսկ այսօր կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում, որն իրականում Հայաստանի ադրբեջանացում է նշանակելու։
Ո՞ւր էինք, ուր հասանք…»։