Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 13 մայիսի, 2026 թ.

«Աշխարհաքաղաքական բևեռները մրցակցելու են արցախցիների իրավունքների պաշտպանության միջնորդ դառնալու հարցում»․ Արա Պողոսյան

54
Այսօր, 02:06
«Աշխարհաքաղաքական բևեռները մրցակցելու են արցախցիների իրավունքների պաշտպանության միջնորդ դառնալու հարցում»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղուց եմ ասել, որ գալու է մի պահ, երբ տարբեր աշխարհաքաղաքական բևեռներ մրցակցելու են հենց Արցախի հարցում ու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության միջնորդ դառնալու հարցում։
Ու այնպես չի, որ դա անելու են սիրո կամ գթասրտության պատճառով, այլ բացառապես սեփական աշխարհաքաղաքական շահերն սպասարկելու համար, որն այդ պահին կարող է համընկնել մեր շահերի հետ։
Եվ եթե Ադրբեջանն ունենար բարբարոսական մտածողությունից դուրս՝ բարձր քաղաքակրթական մտածողություն, ապա արցախցիների արժանապատիվ վերադարձի և սեփական հայրենիքում ապրելու անբեկանելի իրավունքի իրացման խնդիրը ինքնուրույն կլուծեր, որպեսզի հակամարտությունն իսկապես փակվի, և ո՛չ թե սառեցվի կամ կոնսերվացվի, ինչպես անում են հիմա»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան