ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Արագածոտնի մարզպետարանը «Շինէքսպրտ» ՍՊԸ-ի հետ մանկապարտեզների շինարարության ընթացքի վերահսկման 5 պայմանագիր է կնքել։ Դրանք կնքվել են նույն օրը՝ մայիսի 5-ին, առանց մրցույթի՝ մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով, ընդհանուր՝ մոտ 7 մլն դրամ արժեքով։ «Շինէքսպրտ» ընկերությունը 2010-ին հիմնադրել է ճարտարապետ Սուրեն Աբովյանը, որը 2016-ից Վանաձոր քաղաքի գլխավոր ճարտարապետն է։ Պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց՝ 2017-ին, Աբովյանը դուրս է եկել «Շինէքսպրտ» ընկերության կառավարումից, ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը փոխանցել է ընկերության աշխատակիցներին, սակայն ընկերությունում առանց նրա իմացության ոչինչ տեղի չի ունենում: Այս ընկերությունը, հատկապես Փաշինյանի իշխանության օրոք, Վանաձորի քաղաքապետարանի պատվերով իրականացնում է մանկապարտեզների շինարարության հեղինակային հսկողությունը։ Այժմ ընկերությունն ընդլայնել է աշխարհագրությունը և հսկողության ծառայություններ է մատուցում նաև Արագածոտնի մարզում։ Նկատենք, որ մինչ նշված 5 խոշոր պայմանագրերի կնքումը, նախկինում մարզպետարանն այս ընկերության հետ որևէ պայմանագիր չի կնքել։ Սուրեն Աբովյանի ֆեյսբուքյան էջից պարզ դարձան նրա քաղաքական հայացքները։ Նա ակտիվորեն կիսվում է ՔՊ-ական մարզպետ Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան հրապարակումներով, այլ ՔՊ-ականների տեղադրած նյութերով։ Նաև ակտիվ է՝ տարբեր գրառումների տակ ՔՊ-ին սատարող մեկնաբանություններ է գրում»:
|

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
