Քաղաքական ուժերը միայն Meta-ի հարթակներում արդեն հարյուրհազարավոր դոլարներ են ծախսել
![]() Մինչ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը քաղաքական ուժերը միայն Meta-ի հարթակներում արդեն հարյուրհազարավոր դոլարներ են ծախսել, գրում է «Ֆակտոր»-ը։ Ընդամենը երեք ամսում՝ փետրվարի 8-ից մայիսի 8-ը, Facebook և Instagram-ում քաղաքական գովազդի համար վճարվել է ավելի քան 309 հազար դոլար, որի շուրջ երկու երրորդը բաժին է հասել մեկ ուժի՝ «Ուժեղ Հայաստան»-ին ու դրա հետ կապված էջերին։ Այսպես՝ Meta-ի ամենաշատ գովազդատուների առաջին 10 տողից 4-ը պատկանում են նույն կուսակցությանը՝ «Ուժեղ Հայաստան», «Երիտասարդական կառույց/Ուժեղ Հայաստան», «Սամվել Կարապետյան», և գովազդատու է նաև «Մեր ձևով» շարժման էջը, որը գովազդ է ֆինանսավորում «Ուժեղ Հայաստան»-ի համար․ այս բոլորն իրար հետ 3 ամսում Meta-ին վճարել են 210 հազար 322 դոլար՝ 168 գովազդի համար։ Ակտիվ գովազդատու են նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի մյուս անդամները․ «Ապրելու երկիր» կուսակցությունն՝ իր և Մեսրոպ Առաքելյանի ու Մանե Թանդիլյանի էջերով տարածվող 540 գովազդի համար վճարել է 9923 դոլար, իսկ «Հայաքվե»-ն այս 3 ամսում Meta-ին վճարել է 4298 դոլար՝ 648 գովազդի համար։ Երկրորդ խոշոր քաղաքական գովազդատուն «Քաղաքացիական պայմանագիր»-ն է՝ իր հարակից էջերով՝ C News, Civic, «Տիգրան Ավինյան», «Երիտասարդական կառույց/Քաղաքացիական պայմանագիր»՝ ընդհանուր 47 հազար 882 դոլար՝ 146 գովազդի համար։ Երրորդ տեղում է «Ռոբերտ Քոչարյան» էջը՝ 27 հազար 958 դոլար 3 ամսում 86 գովազդի համար։ Նրանց հաջորդում է «Միասնության թևեր»-ը՝ 15 հազար 43 դոլար 54 գովազդի համար։ Սոցիալական հարթակներում քաղաքական գովազդատու են նաև «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3081 դոլար 79 գովազդի համար, «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը՝ 698 դոլար 9 գովազդի համար, «Անդրանիկ Թևանյան» էջը՝ 513 դոլար 47 գովազդի համար, «Հայկ Մարության»-ը՝ 503 դոլար 1 գովազդի համար, «Արման Բաբաջանյան»-ը՝ 282 դոլար 30 գովազդի համար։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Պապիկյա′ն, քո ղեկավարը չի ծառայել բանակում, մերը ծառայել է». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
8900:36
Նեթանյահուն լքել է Մեռյալ ծովի համաժողովը՝ Թրամփի հետ շտապ հեռախոսազանգի պատճառով
10500:04
«Այս տարածաշրջանի բնիկ հայերը եղել են արցախցիները և կան սյունեցիները». Նարեկ Գալստյան
93Երեկ, 23:54
«300 հազար ադրբեջանցիների փոխարեն՝ 300 հազար նոր աշխատատեղ». Էդգար Ղազարյան
112Երեկ, 23:30
«Մի քիչ տղու պես պահի քեզ, էլի». Արման Թաթոյան (տեսանյութ)
119Երեկ, 23:12
«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին (տեսանյութ)
140Երեկ, 22:36
