16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտը կդառնա պարտադիր
![]() ՀՀ ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Անձը հաստատող փաստաթղթի մասին» և կից օրինագծերի փաթեթը, որը նախատեսում է Հայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ փոփոխությունները միտված են նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացին, իսկ 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր։ «Անձը հաստատող փաստաթղթի մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը միտված է ՀՀ-ում կենսաչափական նոր համակարգի ներդրման ուղղությամբ պատշաճ իրավական ընթացակարգեր երաշխավորելուն: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: «Կարեւոր է այն հանգամանքը, որ մենք համակարգը ներդնում ենք պետություն-մասնավոր գործընկերություն համագործակցության շրջանակում»,- ընդգծել է զեկուցողը: Նրա խոսքով փոփոխությունները նաեւ միտված են մեր երկրին մոտեցնելու Եվրոպական միության հետ վիզաների ազատականացմանը: Ներկայացնելով հիմնական փոփոխությունները՝ նախարարը տեղեկացրել է, որ նախաձեռնությամբ 16 տարին լրացած անձանց համար նախատեսվում է նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր: Ըստ գերատեսչության ղեկավարի՝ 6-16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչեւ 6 տարեկան անձանց համար ծննդյան վկայականը կդիտարկվի որպես անձը հաստատող փաստաթուղթ: Ներկայումս նույնականացման քարտը տրամադրվում է միայն 16 տարին լրացած անձանց: Նախարարը փաստել է, որ ներկայացված օրենքի տրամաբանությանը համաձայն՝ բոլոր ճամփորդական փաստաթղթերը համապատասխանելու են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտին: Փաթեթով ամրագրվել է, որ օտարերկրացիների համար նախատեսվող բոլոր փաստաթղթերը պետք է պարունակեն կենսաչափական տվյալներ: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել է մայիսի 11-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստում»,- ասված է հաղորդագրությունում։ |

«Պապիկյա′ն, քո ղեկավարը չի ծառայել բանակում, մերը ծառայել է». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
8900:36
Նեթանյահուն լքել է Մեռյալ ծովի համաժողովը՝ Թրամփի հետ շտապ հեռախոսազանգի պատճառով
10500:04
«Այս տարածաշրջանի բնիկ հայերը եղել են արցախցիները և կան սյունեցիները». Նարեկ Գալստյան
93Երեկ, 23:54
«300 հազար ադրբեջանցիների փոխարեն՝ 300 հազար նոր աշխատատեղ». Էդգար Ղազարյան
112Երեկ, 23:30
«Մի քիչ տղու պես պահի քեզ, էլի». Արման Թաթոյան (տեսանյութ)
119Երեկ, 23:12
«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին (տեսանյութ)
140Երեկ, 22:36
