«3 պատերազմ եք բերել, եկել, խոսում եք. չեք ամաչո՞ւմ»․ վեճ՝ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև
![]() ««44-օրյայի ժամանակ Պուտինն՝ ասաց դադարեցրու պատերազմը՝ չդադարեցրեց, 5000 զոհ տվեցինք», «Ինչո՞ւ Փաշինյանը Պրահայում հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի կազմում է», «Ղարաբաղի ղեկավարությունը ի՞նչ էր արել հայաստանցիներին, որ անտեր թողեցին», «Էդ քարտեզն ի՞նչ ա, մեր քարտեզը էդքան քիչ չի», «3 պատերազմ եք բերել դուք, եկել խոսում եք, չեք ամաչո՞ւմ»,- քարոզարշավի ժամանակ դիմելով ՔՊ-ականներին՝ ասացին քաղաքացիները։ «5000 զոհ չենք ունեցել, ապատեղեկատվությանը մի տրվեք, եկեք գոնե ճիշտ ասենք թվերը, մոտավորապես 3800 զոհ է եղել։ Բայց այդ զոհերը ո՞վ է տվել, մե՞նք ենք սպանել մեր հայրենակիցներին, իմ եղբայրն այդ պատերազմում զոհվել է, ե՞ս եմ սպանել իմ եղբորը։ Ադրբեջանցիներն են հարձակվել։ Իսկ մենք ճանաչել ենք մեր տարածքային ամբողջականությունը, մենք ասել ենք՝ մենք մեր երկրին տեր ենք և եթե չճանաչեինք, ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստանն այսօր չէր լինելու»,- պատասխանեց Արսեն Թորոսյանը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
