«ԲԴԽ-ն իր գործը չի անում, որովհետև այս մարմնի գործն էլ է Փաշինյանը վերցրել իր վրա»․ Էդմոն Մարուքյան
191
Երկուշաբթի, 11 մայիսի, 2026 թ., 13:00
![]() «Լուսավոր Հայաստան»-ն այսօրվա քարոզարշավը կազմակերպել է Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց։ «Այս մարմինը ՀՀ դատական իշխանության ամենաբարձր և ամենանկախ մարմինը պետք է լիներ, բայց այս մարմնի ներկայացուցիչները մասնակցում են վարչապետի ներկայությամբ ինչ-որ ժողովների, վերջին 8 տարիների ընթացքում այս մարմնի ղեկավարը փոխվել է 5 անգամ, ինչը չի խոսում անկախ մարմին ունենալու մասին։ Ավելին, այս մարմնի նախագահներից մեկը աշխատանքից ազատվել է վարչապետի հաղորդագրությամբ»,- իր խոսքում ասել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Այս մարմինն իր գործը չի անում, որովհետև այս մարմնի գործն էլ է Նիկոլ Փաշինյանը վերցրել իրա վրա․ ինքը երկրի վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ նախագահը, ինչ կա՝ ինքն է։ Չկան ինստիտուտներ մեր երկրում»,- հավելել է նա: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
