Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 11 մայիսի, 2026 թ.

«Ահավոր էր. ինչո՞ւ օրս փչացրեցիք»․ Սոֆյա Հովսեփյան

62
Այսօր, 10:42
«Ահավոր էր. ինչո՞ւ օրս փչացրեցիք»․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օ՜, պատիժ...
Էս գյադայակամ գրասենյակը հասավ նաև մեր դուռը:
Օրեր առաջ շենք մտնելիս տեսա կպցրած պաստառներ ու անցա...
Անգամ չեմ էլ բարկանում՝ խնայում եմ ինձ:
Այսօր առավոտ զանգում եմ տաքսու վարորդին, որ հարցնեմ որտե՞ղ է կանգնած, ո՞ր շենքի մոտ է, էս մարդը ոչ ավել, ոչ պակաս ասաց. «Ձեր շենքի մոտ եմ՝ խաղաղության գրասենյակի դիմաց»...
Ուփս, խաղաղությա՞ն:
Այ սա ահավոր էր, լավ ինչո՞ւ օրս փչացրեցիք:
Իհարկե, կարգին վարորդ էր, ինքն էլ հասկացավ, որ ահավոր կիքս է տվել և ընդունեց, որ հանձնողն ու քաոս ստեղծողը չի կարող խաղաղության գրասենյակ ստեղծել, բայց դեռ էդ արտահայտությունը զրնգում է ականջներումս ու ահավոր է»:

Աղբյուրը`   Սոֆյա Հովսեփյան