«Եթե Փաշինյանը պահի իր իշխանությունը, ՀՀ-ն վերածվելու է Լիբանանի, որտեղ հարցերը լուծում են այլ պետություններ»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ, որ Պուտինի հայտարարությունները նշանակում են մի բան, որ Նիկոլ Փաշինյանը իր վերընտրության համար Ռուսաստանին էլ վճարելու է շատ բարձր գին: Բնականաբար, վճարելու է ոչ թե իր «գրպանից», այլ Հայաստանի հաշվին: Իսկ ինչո՞ւ է Պուտինն անում այդ կոշտ հայտարարությունները, այն էլ հրապարակավ: Երկու պառճառով: Անում է՝ գինը բարձրացնելու համար, երբ տեսնում է, որ մյուս ուժային կենտրոններն են սահմանել բարձր գին ու եկել դրա հետեւից: Երկրորդ՝ հրապարակավ է անում, որպեսզի այդ պրոցեսին «վկա» լինի նաեւ հայ հանրությունը: Դրա նպատակը, թերեւս, այն է, որ հետո Նիկոլ Փաշինյանը չունենա ինֆորմացիոն-քարոզչական մանպուլյացիայի մեծ դաշտ: Միեւնույն ժամանակ, այդ հայտարարություններով ՌԴ նախագահը՝ մի կողմից բարձրացնելով գինը, մյուս կողմից նվազեցնելով Փաշինյանի մանեւրի դաշտը, զուգահեռ նաեւ նրան տալիս է նախընտրական քարոզչության հակառուսական բաղադրիչը խաղարկելու «քատ-բլանշ»: Այլ կերպ ասած, Հայաստանի հանրապետությունն այդպիսով հայտնվում է «եռակի թակարդում», եւ դա միայն Ռուսաստանի մասով: Ավելորդ է ասել, թե ինչ թակարդում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի, ու նաեւ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի մասով: Եվ այս ամենը՝ լոկ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման համար, այլ ոչ թե Հայաստանի ինքնիշխանության: Ավելին, Հայաստանի ինքնիշխանության հեռանկարի հաշվին: Հայաստանը 2026 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո, եթե այդ ընտրության արդյունքում Նիկոլ Փաշինյանը պահում է իր իշխանությունը, վերածվելու է Լիբանանի: Ի՞նչ է Լիբանանը: Մի պետություն, որտեղ հարցերը լուծում են բազմաթիվ այլ պետություններ՝ Լիբնանից բացի»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Մոսկվայում անցկացվող շքերթն ունենալու է միջազգային-քաղաքական նշանակություն». Գարիկ Քեռյան
1220:48
«Հաղթանակի տոնը խափանելու փորձեր չեն եղել»․ Պեսկով
13416:04
«Արցախը դու ես հանձնել և վերջ»․ Էդուարդ Շարմազանով
9915:24
«Նիկոլ Փաշինյանն արժեզրկեց հայոց Եռատոնը»․ Արթուր Խաչատրյան
7715:06
«Ռուսական կողմին էլ հարցեր ունենք»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
9112:30
Պուտինը հանդես է եկել ելույթով (տեսանյութ)
14612:04
