«Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշի՝ միանում է ԵՄ-ին, թե՞ ԵՏՄ-ին». Պուտին
![]() Հայաստանը պետք է, որքան հնարավոր է, շուտ որոշի՝ միանում է ԵՄ-ին, թե՞ ԵՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր է «մեղմ և խելացի ապահարզան», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Իմ կարծիքով, ճիշտ կլինի, որ Հայաստանի քաղաքացիները, և մենք՝ որպես նրանց հիմնական տնտեսական գործընկեր, որքան հնարավոր է շուտ որոշենք... Համապատասխանաբար, մենք կանենք համապատասխան եզրակացություններ և կձգտենք մեղմ, խելացի և փոխշահավետ ապահարզան», - ասել է Պուտինը։ Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ծրագրերը պահանջում են «հատուկ դիտարկում», իսկ Երևանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում ստանում է «զգալի առավելություններ», շարունակել է նախագահ Վլադիմիր Պուտինը: «Սա վերաբերում է գյուղատնտեսությանը, սա վերաբերում է վերամշակող արդյունաբերությանը, սա վերաբերում է մաքսային և այլ վճարներին և այլն, և այլն, սա վերաբերում է միգրացիոն ոլորտին»,— հստակեցրել է նա։ |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
