Իրանը մանրամասներ է հրապարակել գերագույն առաջնորդի առողջական վիճակի մասին
![]() Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի փետրվարին ավիահարվածի ժամանակ ստացած վնասվածքները «գրեթե ամբողջությամբ ապաքինվել են»։ Այս մասին հաղորդում է Al Araby-ն՝ հղում անելով Գերագույն առաջնորդի գրասենյակի արարողակարգի ղեկավարին։ Նա ասել է, որ Խամենեին փետրվարի 28-ի հարձակման ժամանակ ընկել է պայթյունի ալիքի պատճառով և վնասվածքներ է ստացել ծնկի և մեջքի շրջանում, ինչպես նաև ականջի հետևի մասում՝ փոքր կտրվածք։ «Մեջքի վնասվածքը լավացել է, և ծնկի վերականգնումը, ինչպես սպասվում է, շուտով կավարտվի»,- ասվում է հայտարարության մեջ։ Նաև նշվել է, որ գերագույն առաջնորդն այժմ լիովին առողջ է։ Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեիի առողջության համար անհանգստանալու պատճառ չկա՝ հավելելով, որ «թշնամական ուժերը փորձում են նրա մասին գրառումներ կամ տեղեկություններ ստանալ՝ մահափորձ կազմակերպելու համար»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
