6 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
![]() Հակակոռուպցիոն կոմիտեից, ի պատասխան «Լուրերի» հարցման, հայտնել են, որ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում նախօրեին ձերբակալված անձանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ևս 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը։ Հիշեցնենք՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի Անի համայնքի տարածքային պատասխանատուն, իր մերձավոր ազգականների և այլ անձանց հետ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք՝ գործընթացը քողարկելով նշված անձանց կուսակցության տարածքային գրասենյակներում որպես պատասխանատու կամ ակտիվիստ ձևակերպելու և կաշառք–գումարը աշխատավարձի տեսքով վճարելու անվան տակ: Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը նյութապես շահագրգռելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց անունից տրված պահանջին չենթարկվելու հետևանքներով վախեցնելու սպառնալիքով փորձել է խոչընդոտել մի շարք ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացումը: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ, ձերբակալվել էին մի շարք անձինք, կատարվել էին խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
