Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 09 մայիսի, 2026 թ.

«Հայերին պայմանականորեն կարելի է 3 խմբի բաժանել»․ Էդգար Էլբակյան

88
Այսօր, 14:06
«Հայերին պայմանականորեն կարելի է 3 խմբի բաժանել»․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայերին պայմանականորեն կարելի է 3 խմբի բաժանել՝
1. Նրանք, որ մայիսի 9-ին Շուշիում արված նկար չունեն ու հեչ պետքներն էլ չէ,
2․ Նրանք, որ մայիսի 9-ին Շուշիում արված նկար չունեն ու ափսոսում են, որ չհասցրին ունենալ,
3․ Նրանք, որ մայիսի 9-ին Շուշիում արված նկար չունեն ու աշխատում են, որ ունենան։
Երրորդ խմբի մարդիկ պետք է ուժեղացնեն, ոգևորեն, կազմակերպեն երկրորդ խմբի մարդկանց՝ նրանց հանելով անզորության թմբիրից և միասին գնալով դեպի Շուշիի ազատագրում։ Դրա արդյունքում 1-ին խմբի մարդիկ, որ գլխաքանակային մեծամասնություն են բոլոր ազգերում, կսկսեն մայիսի 9-ին Շուշիում արված նկարներ ունենալ ու պնդել, որ Շուշին հենց իրենք են ազատագրել։
Շնորհավո՜ր եռատոն՝ Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման տոներ»։

Աղբյուրը`   Էդգար Էլբակյան