Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 10 մայիսի, 2026 թ.

«Սեփական ժողովրդի իրավունքներից հրաժարվելը աջակցություն է ֆաշիստական ռեժիմներին». Հայկ Խանումյան

78
Այսօր, 02:06
«Սեփական ժողովրդի իրավունքներից հրաժարվելը աջակցություն է ֆաշիստական ռեժիմներին». Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր ֆաշիզմի ջախջախման օրն է։ Ֆաշիզմի ցանկացած դրսևորում պետք է արմատախիլ արվի բնում՝ խուսափելու համաշխարհային ողբերգություններից։ Ներազգային թշնամանք բորբոքելը, կոնկրետ խմբերի դեմ ատելության խոսք տարածելը, ատելություն տարածելը չկանխարգելելը, այն խրախուսելը ֆաշիստական վարքագիծ է։ Թշնամու պահանջները էնտուզիազմով կատարելը, ագրեսորին խաղաղեցնելու նպատակով ազգային ինքնության դեմ արշավները, սեփական ժողովրդի իրավունքներից հրաժարվելը աջակցություն է ագրեսիվ, ֆաշիստական ռեժիմներին՝ մարդկության դեմ նոր հանցագործություններ կատարելու համար»։

Աղբյուրը`   Հայկ Խանումյան