«Իբր իր սեփական փողերով է սարքել, մարդկանց լավություն է արել»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը հարկատուներից մուծած, բարձրացված հարկերից, նաև արտերկրից վերցված նոր, միլիոնավոր դոլարների վարկերով արված ասֆալտը բնակիչներին ներկայացնում է որպես իր բարեգործություն, իբր թե իր սեփական փողերով է սարքել, մարդկանց լավություն է արել։ Նա ինքն է խոստովանել, որ իրենք ասֆալտ շա՜տ են սիրում։ Քանզի փողն ասֆալտի մեջ է։ Հո պատահական չէ, որ 2018 թվականից հետո Ալեն Սիմոնյանի եղբայրը ճանապարհաշինարար էր դարձել։ Նիկոլ Փաշինյանի օրոք շատ տեղերում արած ասֆալտն արդեն քանդվել է, անորակ են սարքել։ 44-օրյա պատերազմից առաջ էլ էին բնակավայրերի ճանապարհներն ասֆատապատել, այդ ասֆալտե ճանապարհներով 18-20 տարեկանների դագաղները բերեցին։ Ժողովրդին խաբես, թե Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատված, ցեղասպան Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնես, Ալիևին հռչակես Հայաստանի անվտանգության երաշխավոր, բանական համարվող արարածներն էլ հավատան, որ վերջնական խաղաղություն է, ազգովի փրկված ենք։ Հայաստանը սարքել են հիմարների երկիրը»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
