«ԱՄՆ-ն հետ է մղել Իրանի հարձակումը»․ CENTCOM
1267
Ուրբաթ, 08 մայիսի, 2026 թ., 10:08
![]() ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ԱՄՆ-ի USS Truxtun, USS Rafael Peralta և USS Mason ականակիրները, Հորմուզի նեղուցով դեպի Օմանի ծոց անցնելիս, ենթարկվել են Իրանի կողմից հարձակման․ «նրանց ուղղությամբ արձակվել են հրթիռներ և անօդաչու սարքեր, հարձակման ընթացքում իրանցիները կիրառել են նաև փոքր նավեր»։ CENTCOM-ի հաղորդմամբ՝ ամերիկյան նավերը չեն տուժել։ «ԱՄՆ-ն հետ է մղել հարձակումը և ինքնապաշտպանության շրջանակում պատասխան հարվածներ հասցրել իրանական ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ հրթիռային արձակման հարթակներին, հրամանատարական կետերին և հետախուզական հանգույցներին»,- հայտնել է հրամանատարությունը՝ հավելելով, որ «CENTCOM-ը չի ձգտում էսկալացիայի, բայց պահպանում է մարտունակությունը պաշտպանվելու համար»։ |

Վանաձորում օտարերկրյա համարանիշներով բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենաների է բախվել․ կա 5 վիրավոր
171Երեկ, 18:48
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին (լուսանկար)
224Երեկ, 13:19
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է կնոջն ու երեք երեխաներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
358Երեկ, 12:54
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սմոլենսկի մարզի քիմիական գործարանին (տեսանյութ)
268Երեկ, 12:18
Պակիստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 10:31
Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
34419.11.2026, 21:55
