«Թռնեք վերև, իջնեք ցած, Արցախի անկման համար պատասխանատու է այսօրվա իշխանությունը»․ Սեյրան Օհանյան
![]() «Այսօր դուք ձեր գործունեությունը հոյակապ կերպով եք ներկայացնում, բայց ինչ ուզում եք ասեք, թռնեք վերև, իջնեք ցած՝ Արցախի անկման համար պատասխանատու է այսօրվա իշխանությունը, որը փորձում է նորից պատերազի մեղքը գցել բանակի վրա։ Հիմա դուք այս ամենը տեսնո՞ւմ եք, թե՞ չեք տեսնում, իրավապահները տեսնո՞ւմ են»,- ԱԺ-ում դիմելով գլխավոր դատախազին՝ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Բանակը, հատկապես, Արցախի պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրը գոնե մեկ ամիս անընդմեջ հերոսաբար կատարել է, և հիմնական խնդիրը այն է եղել, որ ռազմաքաղաքական որոշումները չեն կարողացել ճիշտ ընթացք ստանալ ու փակել այն ճեղքման ճանապարհը, որով հակառակորդը կարողացել է առաջխաղացում ունենալ»,- նշել է Օհանյանը։ «Պատասխանատվության աստիճանը պետք է հավասարաչափ բաշխված լինի՝ ռազմաքաղաքական մակարդակից մինչև մարտավարական մակարդակ՝ բանակում և բանակից դուս։ Առաջին հերթին Ադրբեջանը պիտի միջազգային հարթակներում կրի այդ պատասխանատվությունը, պատասխանատվություն պիտի կրեն այն դիվանագետները, ովքեր տապալել են բանակցային գործընթացը, պետական կառավարական այն մարդիկ, ովքեր բանակի մոբիլիզացիան չեն իրականացրել, նաև ուժային այն կառույցները, ովքեր մարտի դաշտում են եղել, մարդիկ, ովքեր տեսնելով նախանջը՝ խրախուսել են, դա երկրի այսօրվա վարչապետին է վերաբերում»,- հավելել է ընդդիմադիր պատգամավորը։ |

«Հայ-ռուսական այսպիսի լարվածություն և փոխադարձ թշնամանք ունեցել ենք նաև 1920 թվականին»․ Թաթուլ Հակոբյան
8400:06
«Իրանը Թրամփին ստիպեց դեստրուկտիվ քաղաքականությունը փոխակերպելու ճանապարհ գտնել»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
94Երեկ, 23:54
«Հաղորդում եմ ներկայացրել Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանի դեմ»․ Անի Գևորգյան
205Երեկ, 22:54
Թրամփը հնարավոր է համարել չինական ընկերությունների դեմ իրանական նավթ գնելու համար պատժամիջոցների վերացումը
188Երեկ, 22:51
«Գտիր լրտես Օնիկին»․ Նարեկ Կարապետյան
165Երեկ, 22:42
«Հեռախոսազանգ՝ ՔՊ-ի պաստառին ֆլոմաստերով գրելու համար ձերբակալելու մասին»․ Ռուբեն Մելիքյան
162Երեկ, 22:30
