«Փորձում են վստահության քվե վաստակել՝ ՀՀ-ն թուրքաֆիկացնելու համար»․ Աննա Կոստանյան
![]() ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվրոպական միության շնորհած դրամական միջոցներով լավ մշակված պրոպագանդայի շնորհիվ հռչակված «հիբրիդային պատերազմի» դեմն առնելու և դրա դեմ պայքարելու դուրս եկած իշխանության ներկայացուցիչներն իրենք իսկ հանդիսանում են պրոպագանդիստներ ու ազդեցության (և ոչ միայն) գործակալներ, ովքեր երկակի ստանդարտներով հայ ժողովրդի գլուխն արդուկում են ու փորձում նախընտրական կեղծ նարատիվներով վստահության քվե վաստակել՝ իրենց հակահայկական օրակարգն առաջ տանելու և Հայաստանը թուրքաֆիկացնելու համար։ Սա այն աստիճան ագրեսիվ են անում, որ մասսայաբար կարելի է հանդիպել այն թեզին, թե «ավելի է լավ է թուրքացվել, քան շարունակել ռուսական լծի տակ մնալ»։ Այս թեզի լայն շրջանառությունն իր որոշակի արդյունքը ցավոք սրտի տալիս է, երբ տեղացիների հետ առօրեական զրույցներում հասկանում ես, որ մարդիկ ուժասպառ եղած սկսել են տուրք տալ նման հեռանկարների գոյությանը։ Աղբյուրը` Աննա Կոստանյան |

«Նեթանյահուն ընդունել է, որ դժվարություններ ունի Իրանի վերաբերյալ Թրամփի որոշումների վրա ազդելու հարցում»․ #Reuters
15700:26
«Թրամփը կոչ է արել արաբական երկրներին՝ միանալ «Աբրահամի համաձայնագրերին»»․ #Axios
218Երեկ, 19:51
«Պերեվառոտ են անելու. ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ անհայրենիքների մասին»․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
129Երեկ, 16:54
«Այցը մեկ նպատակի ունի՝ ևս մեկ անգամ ցավեցնել Ռուսաստանին»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
117Երեկ, 16:42
«Նոր գործարքը թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել»․ Թրամփ
238Երեկ, 16:16
«Ռուսների հետ ով շփվել է, գիտի, համբերատար կսպասեն, բայց որ ջղայնանան, պրոբլեմ ենք ունենալու». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
109Երեկ, 15:36
