«Լարվածության աճ՝ Իրան-ԱՄՆ հարաբերություններում»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ-ի նախագահ Թրամփի կողմից «Ազատություն ծրագիր» անվանումով գործողության մեկնարկի մասին հայտարարությունից հետո ամերիկյան ռազմանավերը փորձել են ապահովել Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների իրականացումն՝ առանց Իրանի հետ համաձայնեցման և թույլատրության, ինչը հանգեցրել է լարվածության նկատելի աճի։ Իրանական կողմը, վերջին 24 ժամվա ընթացքում անցնելով կոշտ գործողությունների, ԱԹՍ-ներով, հրթիռներով և արագընթաց մոտորանավակներով գրոհել է ամերիկյան ուղեկցող և այլ երկրների բեռնափոխադրող նավեր, ինչպես նաև հարձակում իրականացրել ԱՄԷ-ի կարևորագույն նավթային հանգուց Ֆուջեյրա նավահանգստի վրա։ Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը, «X» սոցիալական ցանցի իր էջում այսօր առավոտյան գրառում է կատարել որում նշել է, որ Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողությունն ամրապնդման փուլում է։ «Լավ գիտենք, որ առկա իրավիճակի շարունակությունն ԱՄՆ-ի համար անտանելի է, մինչդեռ մենք առայժմ նույնիսկ չենք էլ սկսել»,- նշել է Ղալիբաֆը»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
