Երևան`   +24 °C
Այսօր`   Երկուշաբթի, 04 մայիսի, 2026 թ.

Ոստիկանները թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին երթ կազմակերպել

66
Այսօր, 16:00
Ոստիկանները թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին երթ կազմակերպել

Երևանի քաղաքապետարանի դիմաց ՀՀԿ անդամների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ նախատեսված էր քայլերթով հասնել Ծիծեռնակաբերդի խճուղի։ Տարածքը հսկող ոստիկանները թույլ չտվեցին մասնակիցներին կազմակերպել իրենց երթը՝ պատճառաբանելով՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։ «Մեքենաներն այդ տարածքով գնում են, մեզ թույլ չեն տալիս քայլել մայթով։ Ի՞նչ հիմքով եք խոչընդոտում «ժողովրդավար» Հայաստանում «ժողովրդավարական արժեքների համար» հավաքված եվրոպական առաջնորդներին ճշմարտությունը պատմելու մեր ցանկությունը»,- ոստիկանների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ոստիկանները թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին երթ կազմակերպել