«Իրանը երկու հրթիռ է արձակել ամերիկյան նավի ուղղությամբ»․ #Fars
![]() Իրանի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող ամերիկյան պարեկային նավին, հաղորդում է Fars-ը: Նշվում է, որ նավը անտեսել է իրանական ուժերի նախազգուշացումները: Ըստ Fars-ի՝ ամերիկյան պարեկային նավը նավարկել է Ջասկ կղզու մոտակայքում՝ խախտելով անվտանգության և նավագնացության կանոնները: Իրանի ռազմածովային ուժերը նախազգուշացումներ են տվել նավին, սակայն անձնակազմը անտեսել է դրանք: Այնուհետև իրանական զինվորականները նավի ուղղությամբ երկու հրթիռ են արձակել: Լրատվամիջոցի տվյալներով՝ իրանական հրթիռները հասել են իրենց նշանակետին։ Նավը չի կարողացել շարունակել իր երթուղին և ստիպված հեռացել է տարածքից։ Իսկ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը գրել է, որ Վաշինգթոնի վարչակազմի ներկայացուցիչը հերքել է ամերիկյան նավի վրա իրանական հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը: |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
