«Այդ երբվանի՞ց եք դուք ենթարկվում Ալիևին ու Փաշինյանին»․ Լարիսա Ալավերդյան
![]() «Ամոթ ձեզ, որ դուք կորցնում եք բոլոր այն արժեքները, որին մենք հավատացել ենք, և որին մենք ծառայել ենք։ Այդ ի՞նչ է եղել ձեզ, մինչև 2012-14թթ․ դուք պնդում էիք և կային որոշումներ, որ ԼՂՀ տարածքը որևէ առումով չի համարվում զավթված Հայաստանի կողմից, այդ ի՞նչ է պատահել ձեզ բոլորիդ, որ հիմա հայտարարում եք, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ Ամոթ ձեզ, դուք ինչ է՝ չգիտե՞ք պատմությունը, միջազգային իրավունքը, դուք երբվանի՞ց և ո՞ւմ եք ծառայում, արդյոք դուք ներկայացնում եք Եվրոպայի ժողովուրդներին, համոզված եմ՝ ոչ, դուք ներկայացնում եք ինչ որ պղտոր գլոբալիստական կենտրոններ»,- այսօր արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ՝ դիմելով Երևանում անցկացվող Եվրոպական համայնքի 8-րդ համաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչներին, հայտարարել է ՀՀ նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։ «Մենք ամեն անգամ շնորհակալություն էինք ասում Ֆրանսիային, որովհետև այնտեղի ԱԺ-ն ճանաչել է ԼՂՀ անկախությունը, իսկ դուք՝ պարոն Մակրոն, այդ ինչ իրավունքով ձեր ընկերոջ՝ Միշելի հետ, լսում եք ոմն շարքային քաղաքացի, 3 միլիոն վարչապետներից մեկի՝ այն է Փաշինյան Նիկոլի խոսքը։ Այդ երբվանի՞ց եք դուք ենթարկվում Ալիևին և Փաշինյանին։ Ամո՛թ ձեզ»,- նշել է Ալավերդյանը։ |

«Ամո՛թ Հայաստանին»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
5014:42
«Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի»․ Արմեն Աշոտյան
6513:54
«Սամվել Կարապետյանին թույլ չեն տալիս այցելել հոր գերեզմանին»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
7213:36
«Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ
7913:00
Հայտնի է, թե որ քաղաքական ուժը որ համարի ներքո հանդես կգա քվեաթերթիկում
10512:36
«Արդյո՞ք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը»․ Արթուր Խաչիկյան
12012:18
