Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 03 մայիսի, 2026 թ.

Հինգերորդ օրն է՝ Կանդազը հացադուլ է անում, բայց ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան

73
Երեկ, 23:54
Հինգերորդ օրն է՝ Կանդազը հացադուլ է անում, բայց ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան

Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը արդեն հինգերորդ օրն է հացադուլ է անում։ Նա կալանքը կրում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում: «Հրապարակ»-ը

Տեղեկացնում է, որ մինչ այս պահը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից չեն այցելել նրան, ոչ էլ դատախազության ներկայացուցիչն է այցելել, որպեսզի լսի հացադուլ անողի պահանջը, ինչպես ընդունված է ՔԿՀ-ներում, բանտային բժիշկներն են միայն նրան երբեմն այցելում:

Հիշեցնենք՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ապրիլի 27-ին բերման ենթարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, արցախցի հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը վերջերս միացել է Սամվել Կարապետյանի թիմին։ Ավելի ուշ հայտարարեցին, թե նա մեղադրվում է ընտրակաշառք առաջարկելու մեջ և երկամսյա կալանք տվեցին: